«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Նկատենք, սակայն, որ այս հրաժարականը սպասված էր. տեւական ժամանակ է՝ Բարձրագույն դատական խորհրդում քննարկում են, թե ով է դառնալու Վճռաբեկ դատարանի նախագահ: Նշենք, որ դատարանի նախագահի աթոռի համար պայքարում է 17 դատավոր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմնական պայքարը գնում է 4 դատավորների մեջ , որոնք են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Երվանդ Խորնդկարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյան, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանը, եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը: Իսկ թե նրանցից ով կարժանանա ԲԴԽ անդամների առավելագույն ձայնին, առայժմ պարզ չէ:
Ավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում: