ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 6-ին հանդիպում է ունեցել Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մանրամասների մասին փոխվարչապետը տեղեկացրել է համացանցի իր էջում։
«Քննարկման մասնակիցները ներկայացրեցին հանքի շահագործման շուրջ իրենց մտահոգությունները։ Վերահաստատեցի, որ բարձրացված հարցը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է, և մենք ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս կարճ ժամկետներում կազմավորվի խնդիրը խորությամբ հետազոտելու հանձնառություն ունեցող մի խումբ, որը կընդգրկի շահագրգիռ բոլոր կողմերին»,-գրել է նա։