Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնում է, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ իր պաշտպանյալի՝ Արսեն Մկրտումյանի պայմանական վաղաժամկետ ազատելու մասին անկախ հնաձնաժողովի որոշման դեմ բողոքի քննությունը։
Դատարանը որոշում կայացրեց Մկրտումյանին ազատելու մասին։
«Հիշեցնեմ, Արսեն Մկրտումյանը մեղադրվում էր 2016 թ խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով և մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 3 տարի ազատազրկման։ Նոր Հայաստանի արդարադատությունը տեսանելի է»,- հավելում է փաստաբանը։