Հունիսի 7-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին՝ ժամը 11.00, Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Ժյուրիի առջեւ հանդես կգան մրցույթի մասնակից թավջութակահարները։

***

Հունիսի 7-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա  «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանի ասուլիսը՝ վարորդների մասնակցությամբ։

Թեման «Անվստահություն. դժգոհություն  և պահանջ՝  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանի հրաժարականի. ինչո՞ւ. ի՞նչ ակնկալիքներ ունեին վարորդները. ի՞նչ կարող էր փոխվել ոլորտում այս կարճ ժամանակահատվածում և ինչ են պատրաստվում անել ավտովարորդները»։

***

Հունիսի 7-ին, ժամը 12:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Սփյուռքին ներգրավելու ռազմավարություն. որո՞նք են լինելու նոր կառավարության նոր քայլերը» թեմայով:

Բանախոսներն են`

Բաբկեն Տեր-Գրիգորյան, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ

Սուրեն Դանիելյան, սփյուռքահայ գրականության դասախոս, բ.գ.դ., պրոֆեսոր

Արաքս Փաշայան, արևելագետ

Սյուզաննա Բարսեղյան, սոցիոլոգ, Սփյուռքի փորձագետ

Րաֆֆի Դուդակլյան, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն

Տիգրան Սարգսյան, փաստաբան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն էր հայտնել վերացնել Սահմանադրությամբ նախատեսված այն արգելքները, որոնք արհեստականորեն խոչընդոտում են Սփյուռքի ներգրավվածությանը Հայաստանի պետական համակարգում:
Հաշվարկվա՞ծ է Սփյուռքի քաղաքական, գիտական, մշակութաբանական, դեմոգրաֆիկ ռեսուրսը՝ այն գրագետ և ի շահ Սփյուռքի ու Հայաստանի օգտագործելու նպատակով:
Այս և հարակից այլ հարցեր կքննարկվեն բանախոսների հետ:




Լրահոս