Արա Վլադիմիրի, շնորհակալություն եղբայր. լավ գործը երբեք աննկատ չի մնում. Հրանտ Բագրատյանը՝ Արայիկ Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համացանցի իր էջում անդրադարձել է Արցախի պետնախարարի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականին:

«Հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանը, Արցախի հանրապետության պետական նախարարը (2017-2018), 2007-2017թթ վարչապետը։ Լրջագույն պետական գործիչ, ազատամարտիկ, զինվոր, մարդ, քաղաքացի, նախկինում հրաշալի գործարար։ Մենք նաեւ մոտ ընկերներ ենք։

Չնայած Արցախում վերջին օրերում ծավալված շարժումը նրա դեմ չէր ուղղված, Արայիկը որոշեց հրաժարական տալ։ Թող տեսնեն, որ իշխանությունից չի կառչել։ Վարչապետության 10 լիարժեք տարիների ընթացքում (2008-2017թթ) նրա անմիջական ջանքերով Բակո Սահակյանի ղեկավարությամբ Արցախի տնտեսությունն աճել 167%-ով (10.94% տարեկան) կամ 2.67 անգամ։ Հիշեցնեմ, որ Հայաստանի տնտեսությունն աճել է սոսկ 25%-ով կամ 1.25 անգամ։ Այդ տիտանական աշխատանքի շնորհիվ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Արցախը վերջապես հասավ եւ անցավ Հայաստանին, իսկ 1 շնչին ընկնող բյուջետային ծախսերով գերազանցում է ՀՀ-ն 1.35 անգամ։ 1988-ին տարբերությունն ավելի քան 2 անգամ էր ի վնաս Արցախի։ Արա Վլադիմիրի շնորհակալություն եղբայր։ Լավ գործը երբեք աննկատ չի մնում»,- գրել է Հրանտ Բագրատյանը:




Լրահոս