Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են չզեկուցվող հարցեր, որոնք վերաբերում են կադրային փոփոխությունների: Մասնավորապես, Աշոտ Մարտիրոսյանը նշանակվեց Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ:
Մեկ այլ որոշմամբ Մարտին Սարգսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետությանն կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից, իսկ Նարեկ Սարգսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: