Սփյուռքի նախարարությունում հայտնաբերված հնարավոր չարաշահումների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ:
-Պարոն Հայրապետյան, բավական շահարկվում է, որ նոր նախարարների մեծ մասը երիտասարդ են, փորձ չունեն, նաեւ շատ երկար ընդմիջումներ են անում, իրենց ընկերների հետ են ժամանակ անցկացնում, ոչ թե զբաղվում գործով…
-Ես ուղղակի չգիտեմ` դա ում է վերաբերում: Եթե ինձ է վերաբերում, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը: Իմ դեպքում աշխատանքն առավոտյան 8-ից մինչեւ ուշ գիշեր է: Չէի ցանկանա մյուսների մասով անդրադառնալ, բայց վստահ եմ, որ կառավարությունը շատ պրոդուկտիվ լծված է աշխատանքներին: Կարող եք գալ, հետեւել մեր աշխատանքային գործընթացին եւ ինքներդ համոզվել: Հատկապես այդ շրջանում, որ մենք ծրագրերի նախապատրաստական փուլում էինք, իմ աշխատակիցներն` ի պատիվ իրենց, 18.00-ից հետո 1, 2, նույնիսկ 3 ժամ մնում են մեզ հետ, աշխատում:
-Հենց Ձեզ հետ կապված է ասվում, որ Սփյուռքի նախարարի մոտ այնքան էլ աշխատանքային մթնոլորտ չի տիրում:
-Իմ աշխատասենյակի լույսը Դուք միշտ վառ կտեսնեք, եւ այնտեղ մենք աշխատում ենք: Բայց ինձ համար հասկանալի պատճառներով գուցե կլինեն մարդիկ, որոնք ընդհակառակը, կջղաձգվեն մեր շատ ակտիվ ու բուռն աշխատանքից: Մենք հիմա այն փուլում ենք, որ խոսում ենք կոռուպցիոն ռիսկերից, եւ բավական վճռական ենք տրամադրված: Պետք է ըմբռնումով մոտենալ այն մարդկանց, ում շահերից չի բխում մեր բուռն գործունեությունը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան