Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հրաժարվել է ակումբը վաճառել Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդ Ջիմ Ռատկլիֆին,- հաղորդում է Daily Mail-ը:
Նա ցանկացել է գնել լոնդոնյան ակումբը, սակայն մերժում է ստացել ռուս գործարարի կողմից: Ռատկլիֆի կարողությունը գնահատվում է 24 միլիարդ եվրո:
Հիշեցնենք, որ Աբրամովիչը «Չելսին» գնել է 2003 թվականին 140 միլիոն ֆունտ ստերլինգով: