ՏԻՄ ընտրություններում պայքարն ընթացել է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքում:  Թեկնածուները հիմնականում անկուսակցական և ինքնաառաջադրված են եղել:

Որոշ համայնքներում վերընտրվել են համայնքի գործող ղեկավարները: Օրինակ, Կոտայքի Գետամեջ համայնքում ընտրվել է գործող համայնքապետ Ավետիս Մուրադյանը: Լոռու Անտառաշեն համայնքում ընտրվել է միակ թեկնածու` գործող համայնքապետ, Ռաֆիկ Խարատյանը, Տորֆավան համայնքում ևս ընտրվել է միակ թեկնածու` գործող համայնքապետ,  Ահարոն Խաչատրյանը:

Իսկ ահա Արագածոտն մարզի Դպրեվանք համայնքում վերընտրվել է գործող անկուսակցական համայնքապետ Արամայիս Կասաբովը:  Անտառուտ համայնքում ևս ընտրվել է գործող համայնքապետ` ՀՀԿ-ական Զաքարյան Հովիկը: Իսկ Դավթաշեն համայնքում էլ առաջադրված երկու անկուսակցական թեկնածուներից ընտրվել է Գևորգ Հովհաննիսյանը:  Նոր Արթիկ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարել են ՀՀԿ-ական Թաթուլ Գրիգորյանը և ԲՀԿ-ական Վարդգես Ներսիսյանը. հաղթել է վերջինս:

Արարատի մարզի Այգեզարդ համայնքում համայնքապետ է ընտրվել անկուսակցական Ալբերտ Ավետիսյանը, իսկ ՔՊ ներչկայացուցիչ թեկնածուն ստացել է ընդամենը 25 քվե: Գոռավան համայնքում համայնքապետ է ընտրվել Արսեն Բազիկյանը, կրկին անկուսակցական:




Լրահոս