Իրանում գրանցված բեռնատարների վարորդները ՀՀ մուտք գործելիս կազատվեն ճանապարհային հարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում գրանցված բեռնատարների վարորդները ՀՀ մուտք գործելիս կազատվեն ճանապարհային հարկից: Նման որոշման նախագիծ կառավարություն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Առաջարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Խնդիրը կայանում է նրանում, որ ճանապարհային հարկի վճարումից խուսափելու համար իրանական բեռնատարները չեն մտնում Հայաստանի Հանրապետության տարածք, ինչի արդյունքում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռնաթափում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում և այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում:




Լրահոս