ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի և Արծվիկ Մինասյանի վեճին խառնվեց մեկ այլ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց  «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով  այս նախագծին, նշեց, որ Կառավարությունը ունի երկու տարբերակ՝ կամ չեղյալ հայտարարել այս համակարգը, կամ օրենքի նախագիծը հետաձգել:

Վարչապետի խոսքով, օրենքի նախագծի հետաձգումը 2014 թվականից այս համակարգին վճարներ կատարող քաղաքացիների մոտ լուրջ դժգոհություններ կառաջացնի։ Ուստի բոլոր տարբերակներից ընտրվել է ՀՀ Ֆինանսների նախարարության առաջարկած տարբերակը, որը, սակայն, ժամանակավոր կարգավորում է։ Որոշման նախագծին կառավարության նիստում դեմ արտահայտվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ այս որոշումը պետք է թիմով ընդունեն, հետևաբար ովքեր այս  պատասխանատվությունը վերցնում են՝ իրենց հետ են և հակառակը։

Նիկոլ Փաշինյան․ -Ո՞րն է ձեր տեսակետը, պարոն Մինասյան:

Արծվիկ Մինասյան․ – Դեմ եմ․․․

Նիկոլ Փաշինյան․ -Ովքեր այս պատասխանատվությունը վերցում են՝ մեզ հետ են, ովքեր չեն վերցնում՝ մեզ հետ չեն ․․․

Արծվիկ Մինասյան․ -Որպես կոլեգիալ մարմին, կայացված որոշումը ենթակա է կատարման և ես կատարելու եմ: Նիկոլ Փաշինյան․– Այլ կերպ չէր էլ կարող լինել, Դուք դրանով որևէ մեկին որևէ լավություն չեք անում․․․․

Այս վեճին «խառնվեց» ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։ Նա մոտեցավ Արծվիկ Մինասյանին և ինչ-որ բան ասաց, ինչից հետո Արծվիկ Մինասյանը նույնպես կողմ արտահայտվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս