Գրիգորի Հայրապետովը ոչ միայն ՀՀ նախագահների, այլև իր բարեկամների անվտանգությունն է ապահովել` նրանց տեղավորելով աշխատանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովը նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ:

Տեղեկացրել էինք նաև, որ Գրիգորի Հայրապետովը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թվականից մինչ այսօր: Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի  և այժմ արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

Գրիգորի Հայրապետովը նախագահների հետ իր մտերմությունն օգտագործել է նաև իր հարազատներին աշխատանքի տեղավորելու հարցում: Օրինակ մեկ տարի առաջ Աննա Ստեփանյանը նշանակվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ:  ArmLur.am-ի տեղեկություններով` Աննա Ստեփանյանը  Գրիգորի Հայրապետովի բարեկամն է, և նա այդ պաշտոնում նշանակվել է հենց Հայրապետովի միջամտությամբ:

Նշենք, որ Աննա Ստեփանյանը Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենն էր:

Ստացվում է, որ Գրիգորի Հայրապետովը ոչ միայն ՀՀ նախագահների, այլև իր բարեկամների անվտանգությունն է ապահովել` բարեկեցիկ ու շքեղ կյանք ունենալու իրավունքի իրացմամբ:




Լրահոս