Հունիսի 13-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Նաիրիտում ներդրումային առաջարկով հանդես եկող «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի պատվիրակության անդամներ` հոլդինգի նախագահ՝ Աշոտ Գրիգորյանը, «SynCo Group» ընկերության նախագահ և հոլդինգի փոխնախագահ Սամուել Բաբիակը, հոլդինգի նախագահի ավագ խորհրդական Արշակ Ղազարյանը և «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանը կխոսեն Նոր կառավարության և ներդրողների միջև «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ բանակցությունների արդյունքների մասին։

***

Հունիսի 13-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամներ Հովհաննես Գևորգյանը եւ Կարեն Պետրոսյանը:

Թեմա` «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են պահանջել Գարեգին երկրորդ կաթողիկոսի հրաժարականը` պնդելով, որ կաթողիկոսը զավթել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը եւ պետք է անհապաղ հեռանա` աթոռը զիջելով նորընտիր, ժողովրդի կողմից սիրված եւ ընդունված Հայրապետի:

Շարժման մասնակիցները կխոսեն նաեւ առաջիկա քայլերի եւ ծրագրերի մասին, ինչպես նաեւ կներկայացնեն նոր փաստեր` եկեղեցու ներսում թույլ տրված եւ կաթողիկոսի անվան հետ կապվող չարաշահումների վերաբերյալ:

***

Հունիսի 13-ին  ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի ասուլիսը։
Թեման՝  «Տարածաշրջանի ներկայիս քաղաքական իրավիճակը. Արցախում  և Նախիջևանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը Հայաստան, ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները»։




Լրահոս