Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք քվեարկություն անում կառավարության նիստում. Մանե Թանդիլյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքականության մեջ եթե-ներով չեն խոսում, ժամանակը ցույց կտա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կանեք, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չստորագրի հրաժարականի մասին դիմումը:

Թանդիլյանը նշեց, թե իր մոտ նեղացվածություն չկա, պարզապես ունի պատկերացումներ, որոնք չեն համապատասխանում այս կառավարության գործելաոճին: Նա չբացեց փակագծերը, թե հետագայում ինչով է զբաղվելու, սակայն նշեց, թե աշխատանքներ բավականին շատ կան անելու, սակայն այս պահին չի ցանկանում այդ մասին խոսել:

«Ես միշտ ունեցել եմ տեսակետներ, որոնք արտահայտել եմ միշտ: Ես Փաշինյանի հետ աշխատել եմ որպես պատգամավոր և որևէ դիսկուրս չի եղել, որ պետք է միաձայն լինի: Այդ դեպքում ինչու ենք մենք քվեարկություն անում կառավարության նիստում», – նշեց նա՝ խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե պետք է միաձայն լինեն բոլոր հարցերում և ընդդիմախոսներ չպետք է լինեն:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում է գրել և դուրս եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:




Լրահոս