Beeline-ըկանցկացնի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է 10-րդ հոբելյանական«3-րդ սերունդ» ստաժավորմանծրագրի անցկացման մասին։

Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր կուրսի ուսանողները ( 3-րդ և բարձր կուրսեր), ովքերաչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ստաժավորումը կազմակերպվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական և այլ տնօրինություններ։ Ստաժավորումը հաջողությամբ անցած լավագույն ուսանողները ստանում ենմշտական աշխատանքի հնարավորությունՎԵՈՆ Արմենիա ընկերությունում:

«Զարմանալի չէ, որ այս ծրագիրը գործում է արդեն իսկ 10 տարի՝ այն բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը, քանի որ ծրագրի բազմաթիվ մասնակիցներ ներկայումս զբաղեցնում են մեր ընկերությունում առանցքային պաշտոններ։Մենք միշտ պատրաստ ենք մեզ մոտ ընդունել վառ և ստեղծագործ երիտասարդների, ովքեր նոր շունչկհաղորդենմեր ընկերությանը՝ ձեռք բերելով աշխատանքային փորձ Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կայքում տեղադրված ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ինքնակենսագրության (CV/Resume) հետ միասինմինչև հունիսի 22-ը ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով` [email protected]. Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում ստաժավորում էանցել ավելի քան 100 ուսանող, նրանցից 50%-ից ավելին դարձել են Ընկերության աշխատակից:




Լրահոս