Հարց քաղաքացիներից` բժշկասոցիալական վերափորձաքննություն անցնելու համար ի՞նչ է անհարաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` բժշկասոցիալական վերափորձաքննություն անցնելու համար ի՞նչ է անհարաժեշտ: Ուզում եմ ստույգ տեղեկանալ, թե ի՞նչ կարգով է իրականացվում վերափորձաքննության գործընթացը:

Անժելա Հարությունյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անձի բժշկասոցիալական վերափորձաքննությունն իրականացվում է`

ա) անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու կամ անձի առողջական վիճակը վատթարանալու դեպքում

բ) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքում

գ) դատարանի որոշման կամ վճռի հիման վրա:

(Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2017 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում 341 երեխայի մերժել են տրամադրել «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Նման կարգավիճակ ստանալու համար 2017թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում փորձաքննություն են անցել 2612 երեխաներ, սակայն կարգավիճակ շնորհվել է 2271-ին կամ 86,94 տոկոսին: 2017-ի համեմատությամբ` 2016-ին եւ 2015-ին դիմողների թիվն ավելի շատ է եղել: 2016-ին մանկական բժշկասոցիալական հանձնաժողով են դիմել 3262 երեխա, իսկ 2015-ին՝ 2883: Նկատենք, որ 2017թ. դիմողների թիվն ամենաքիչն է, սակայն երեք տարվա համեմատությամբ՝ գրանցվել են ամենաշատ մերժումները:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս