Իրականացվեց Բեռլին-Երևան-Բեռլին առաջին ուղիղ չվերթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ին Գերմանական «Fly Germania» ավիաընկերությունն իրականացրեց առաջին չվերթը Բեռլին-Երևան-Բեռլին ուղղությամբ:

Չվերթի մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը և «Fly Germania» ավիաընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Շտալը:

Դեսպանն իր խոսքում գոհունակությամբ նշեց, որ երկարատև բանակցություններից հետո արդյունքն եղավ այն, որ մեր երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ կապ հաստատվեց: Դեսպանի խոսքով, սա ևս մի կարևոր քայլ է Հայաստանի և Գերմանիայի միջև առկա դինամիկ զարգացող հարաբերություններում և կարևոր խթան հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում:

Բեռլին-Երևան-Բեռլին չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Բեռլինի «Թեգել» օդանավակայան։




Լրահոս