ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի անվան հետ կապվող ընկերությունը ընկել է դատարանի դռները: Խոսքը «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի մասին է: Մասնավորապես,
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը դիմել է դատարան եւ «Մելանյան Գևորգյան» ԱՁ-ից պահանջել 275 հազար դրամ, «Հապար» ՍՊԸ-ից` 275 հազար դրամ, «Շուշանիկ Հարությունյան» ԱՁ –ից՝ 275 հազար դրամ: Ըստ էության, այդ ընկերությունը ապրանք է մատակարարել, սակայն գումարը չեն վճարել, եւ հիմա այլ բան չի մնացել, քան փողը դատական ճանապարհով ստանալը: