Դիմափոշու օգտագործման ճիշտ կանոնները. ուշադրություն դարձրեք N5-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իգական սեռի բոլոր ներկայացուցիչների դիմահարդարման պարագաներում իր տեղն ունի դիմափոշին։ Շատերին հենց դիմափոշին է փրկում փայլող մաշկը թաքցնելու հարցում, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչպես ճիշտ օգտվել դրանից։

ՍԽԱԼ 1: Դիմահարդարումից առաջ դիմափոշի ես քսում։

Գոյություն ունի նման միֆ, ըստ որի ճիշտ է դիմահարդարումից հետո դեմքին թեթեւակի դիմափոշի քսելը, սակայն վստահեցնում ենք, որ դիմահարդարումից առաջ պետք չէ դա անել։ Այդ դեպքում մաշկը շատ շուտ կսկսի փայլել եւ դիմահարդարման մյուս բաղադրիչները մաշկի վրա լավ չեն նստի։

Որպեսզի խուսափեք ճարպոտ փայլից, դիմափոշին օգտագործեք տոնային կրեմից հետո։

ՍԽԱԼ  2: Դուք դիմահարդարումից անմիջապես հետո եք քսում դիմափոշին։

Հիշեք, որ դիմափոշու հաստ շերտը կըդնգծի ձեր անգամ ամենամանր կնճիռները, որոնք չէիք էլ նկատել։ Դիմահարդարվելուց հետո սպասեք հինգից տասը րոպե, որպեսզի տոնային կրեմը նստի մաշկի վրա, անձեռոցիկով դոփեք մաշկը, հետո նոր դիմափոշին քսեք ճակատին, քթին եւ ծնոտին։ Ամենեւին էլ պարտադիր չէ դիմափոշին քսել այտերին հատկապես եթե արդեն իսկ սնգույր եք օգտագործել։

ՍԽԱԼ 3: Դիմափոշու միջոցով ծածկում եք դեմքի յուղոտ հատվածները։

Օրվա ընթացքում նկատում եք, թե ինչպես են սկսում փայլել քիթն ու ճակատը, ի՞նչ քայլերի եք դիմում։ Դե իհարկե, սկսում եք դիմափոշու միջոցով ծածկել դրանք քանի դեռ եւս որոշ ժամանակ անց նույն բանը տեղի չի ունենա, որպեսզի կրկին դիմափոշուն դիմեք եւ այսպես որքա՞ն… մինչեւ չեք սկսի նկատել, որ կորյակներ են առաջանում։
Նախքան դեմքի փայլը դիմափոշով փակելը պետք է ազատվել այդ փայլից։ Դրա համար օգտագործեք խոնավ անձեռոցիկ։ Համոզվեք, որ դեմքն այլեւս չի փայլում եւ հետո նոր դիմափոշի քսեք։ Վստահ եղեք, որ այս կերպ դիմափոշու օգուտն ավելի երկար կզգաք։

ՍԽԱԼ  4: Սխալ ընտրված երանգ։

Փոքրիկ գաղտնիք. դիմափոշու երանգը պետք է կես կամ մեկ տոնով բաց լինի ձեր տոնային կրեմի կամ մաշկի գույնից։ Հենց այս տարբերությունն է թույլ տալիս ստեղծել մաքսիմալ բնական դիմահարդարում եւ թարմացնել դեմքը։
Լավագույն տարբերակը վարդագույն-կաթնային դիմափոշու երանգն է։
Եթե պատրաստվում եք լուսանկարվել, ապա նախապատվությունը տվեք սովորական անփայլ դիմափոշուն։

ՍԽԱԼ 5: Դիմափոշին քսում եք տուփում առկա ստանդարտ բարձիկով։

Շատ տուփերում առկա բարձիկները պիտանի չեն, այնպես որ շատ դեպքերում կարող եք դրանք պարզապես դեն նետել։ Բացի այդ, ոչ բոլորն են դրանք հաճախ լվանում, ուստի դրանք վնասակար բակտերիաների մեծ պաշար են կուտակում։ Ավելի լավ է դիմափոշին քսեք բնական մազից պատրաստված փայտիկով։
Կարեւոր է, որ այն փափուկ լինի եւ ոչ շատ խիտ։ Մի մոռացեք այն հաճախակի լվանալու մասին։




Լրահոս