Հունիսի 22-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. -րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման «Առաջին անգամ՝ Համահայկական Միացիր Հայաստան, Հայ գլոբ Համաշխարհային կազմակերպությունների ուսանողական ծրագրերը՝ Հայաստանում. Ծրագրի նպատակը և ներդրումները. Իրականացման ոլորտներրը. Կազմակերպիչները. Համագործակցության հեռանկարները նոր կառավարության հետ և հետագա անելիքները»։

Բանախոսներն են՝

Դավիթ Մնացականյան – Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի հիմնադիր նախագահ

Տիգրան Հակոբյան – Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի -Համաշխարային Համահայկական Ուսանողական կոալիցիայի նախաձեռնողական ծրագրի պատասխանատու խմբի ղեկավար՝ Հայաստանյան մասնաճյուղ

Յոհանա Հակոբջանյան Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի բարդձրագույն խորհրդի անդամ (Կալիֆորնիա)

Հայկազ Մակարյան – Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի հետ համագործակցող իրավաբան

***

Հունիսի 22-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. -րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման «Ահազանգ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազներ  Գևորգ Կոստանյանի, Աղվան Հովսեփյանի և ներկայիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դասվթյանի ու քննիչի կամայականությունների. փաստարկների անտեսման ու անօրինական որոշումների մասին։ Քննվող քրեական գործում շոշափվում են «Հայռուսգազարդ»-ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ամուսնու  անունները»։

Բանախոսներն են՝
Արա Զաքարյան -Փաստաբան
Արմեն Սարգսյան – տուժող

***
Հունիսի 22-ին ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. -րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման «Բարեգործություն բանակի ու զինվորի համար՝ առանց ֆինանսական միջոցների ու թափանցիկ հաշվետվությամբ։ «Սփյուռքը հայկական բանակին ծառայեցնելու» գնդապետ Կորյուն Ղումաշյանի ամառային ծրագրի  առաջին խմբի մասնակիցները վերադարձել են Հայաստան. Տպավորություններ՝ Սև ծովի ափին՝  Լերմոնտովկա, Ջուպկա, Միխայլովկա քաղաքներում հունիսի 5-16-ը անցկացրած հանգստի և հայկական համայնքների վերաբերմունքի մասին. ծրագրի հաջորդականությունը և առաջիկա անելիքները։ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները»։

Բանախոսներն են

Կորյուն Ղումաշյան  – «Տիգրան Մեծ» ռազմավարժարանի տնօրեն, գնդապետ

Մանուել Մանուկյան – «Դիրքապահ. քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» կազմակերպության ղեկավար

Մորուք Կարո Կարապետյան – ազատամարտիկ. «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ հիմնադիր նախագահ

Նունե Ավետիսյան –  ամերիկահայ արվեստի գործիչ և հեռուստահաղորդավար

***
Հունիսի 22-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է պ. գ. թեկնածու, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի համապետական ընտրությունների հնարավոր տարածաշրջանային ազդեցությունը. դիտարկումներ Ղարաբաղյան ճակատում և Նախիջևանի ուղղությամբ ստեղծված իրավիճակի, նաև Իրանի հյուսիսում առկա զարգացումների համատեքստում:

***
Հունիսի 22-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկվող ընտրական օրենսգրքի փոփոխությունների, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին:




Լրահոս