«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ոստիկանությունը խուզարկություններ էր կատարել 12 «օրենքով գողերին», 18 քրեական հեղինակություններին պատկանող առանձնատներում, հայտնաբերել զենք-զինամթերք, թմրանյութեր: Միայն թե, նկատենք` խուզարկության ենթարկված անձանցից ձերբակալվեցին միայն երկու հոգի՝ Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանն ու Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանը: Սա, թերեւս, տարբեր եզրակացությունների տեղիք է տալիս:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից հատկապես Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանը ժամանակին դեմ է գնացել «Սասնա ծռերին» կալանավայրում ճնշելու որոշ «օրենքով գողերի» առաջարկին: Մինչդեռ, Սերժ Սարգսյանի իշխանությանը ծառայող «օրենքով գողերից» մի քանիսը, ընդհակառակը, ցանկացել են «Սասնա ծռերի» հետ հաշվեհարդար տեսնել: Մակարյանին նախորդ իշխանությունները չներեցին այդ հանդգնության համար եւ նրան Հայաստանից արտաքսեցին Թուրքիա: Եվ ահա նա նոր էր վերադարձել Հայաստան եւ կրկին հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: