ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանվել Գրիգորյանին խոշտանգել են․ փաստաբանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անձը, երբ հայտարարում է, որ տառապում է հիվանդությամբ, պետք է ստուգեն։ Մանվել Գրիգորյանը տառապում է երկու այնպիսի հիվանդությամբ, որը համատեղելի չէ կալանավորման հետ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Նա նշեց, թե այդ հարցի մասին բարձրաձայնելու են ընդհուպ մինչև դատարան։

«Ես որպես իրավաբան կարծում եմ, որ անձեռնմխելի մարդիկ Հայաստանում չեն լինում։ Այլ խնդիր է, թե ինչ ֆորմատով ներկայացվեց և Ազգային ժողովում ինչ ֆորմատով դա ներկայացվեց։ Եվ խոսեցին այնպիսի մարդիկ, որ տարիներ շարունակ կեղծել են ընտրությունները», – նշեց նա։

Լևոն Բաղդասարյանը նաև նշեց, որ այս քրեական գործի շրջանակում պետք է բացառել անհանդուրժողականությունը, և եթե Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրվող զազրելի արարքը, ապա նա պետք է պատասխան տա օրենքի առաջ։

Տեսանյութը` a1plus-ի:




Լրահոս