«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան սկսել է հետաքրքրել Մադրիդի «Ռեալին»:
Ինչպես հայտնում է «Marca»-ն, «Բարսելոնայի» հետ միասին «Ռեալը» ևս պայքարելու է 27-ամյա իսպանացու տրանսֆերը ձեռք բերելու համար: Մադրիդցիները Տիագոյին տեսնում են Կովաչիչին փոխարինողի դերում: Իսկ խորվաթ կիսապաշտպանը խաղային պրակտիկայի պակասի պատճառով ցանկություն է հայտնել հեռանալ Մադրիդից:
«Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ծանոթ է Ալկանտարային: Նրանք միասին աշխատել են Իսպանիայի հավաքականում: Աղբյուրը հայտնում է, որ Ալկանտարայի տրանսֆերային արժեքը կազմում է մոտավորապես 70 մլն եվրո: