Արթիկի ավագանին միաձայն որոշեց Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկի ավագանին հունիսի 22-ին որոշում կայացրեց զրկել Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից: Նիստն արտահերթ էր և ավագանու քննարկման էր ներկայացվել Մանվել Գրիգորյանին՝ Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

«Արմենպրեսսի» փոխանցմամբ` ինչպես ներկայացված էր նիստին, Արթիկ համայնքի ղեկավարը և ավագանու անդամները, համայնքապետարանի և նրա ենթակա հիմնարկների աշխատակիցները, Արթիկի ողջ հանրությունը խորը զայրութով և հիասաթափությամբ են ընդունել Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կատարած չարաշահումների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված բացահայտումների մասին տեղեկատվությունը:

Բազմաթիվ քաղաքացիներ պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից, որը նրան տրվել է 2006 թվականի նոյեմբեր ամսին: Մանվել Գրիգորյանին կոչումը շնորհվել էր 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 15 որոշմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արթիկի համայանքապետարանից, նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 11 անդամներ, ովքեր միաձայն կողմ քվեարկեցին որոշմանը:




Լրահոս