Դատական համակարգում դատավորների փոփոխությունների գործընթացը շարունակվում է: Մեզ հայտնի դարձավ, որ 6 դատավորների լիազորություններ դադարեցվել են այլ դատարաններ տեղափոխելու նպատակով: Դադարեցվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանի, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արսեն Նիկողոսյանի, Նաիրա Մարգարյանի, Անի Մխիթարյանի, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Վարդանյանի լիազորությունները:
Նկատենք, որ ԲԴԽ-ն մինչ այս օրերին դատավորների նշանակումներ է անում, օդից կախված է մնում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը: Թեեւ ԲԴԽ-ում անցկացվել են վճռաբեկի նախագահի թեկնածուների ընտրություններ, սակայն որեւէ մեկը ԲԴԽ-ի կողմից չի ստացել բավարար թվով ձայն եւ չի ներկայացվել ԱԺ հաստատմանը: