Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 29-ին. եղել է Ջո և Քեթրին Ջեքսոնների ընտանիքի 7-րդ երեխան։ Արդեն 1 տարեկան հասակում Մայքլն սկսեց հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության նկատմամբ, երբ ողջ ընտանիքը երգում էր «You Are My Sunshine», «Cotton Fields», «She’ll Be Coming Round The Mountain» և նմանատիպ այլ երգեր։
Այդ երևույթն իրենց ընտանիքում ավանդույթ դարձավ 1955 թվականին, երբ փչացավ նրանց հեռուստացույցը։ 1960 թվականին Ջոզեֆն սկսեց ազատ ժամանակ երգեցողություն դասավանդել Ջերեմայնին, Տիտոյին և Ջեկիին։
Շուտով նրանց միացան Մարլոնը և Մայքլը։ Ավելի ուշ խմբին միացավ թմբկահար Ջոննի Ջեքսոնը։ 5 տարեկան հասակում Մայքլը ելույթ ունեցավ Գարտետտի նախնական դպրոցում՝ կատարելով «Երաժշտության ձայները» ֆիլմից «Climb Every Mountain» երգի ակապելլա տարբերակը։ Մայքլն այնքան էմոցիոնալ էր երգում, որ նրա մայրն ու ուսուցչուհին հուզվեցին։
Դա Մայքլի առաջին ելույթն էր։ Շուտով նա փոխարինեց Ջերեմայնին որպես խմբի գլխավոր վոկալիստ։ 1965 թվականին Ջեքսոն եղբայրները ելույթ ունեցան Գելն այգում տեղի ունեցած նորաձևության ցուցադրման ժամանակ, հենց այստեղ էլ ծագեց խմբի The Jackson 5 անվանումը (մինչ այդ նրանք կոչվում էին Jackson Family և Jackson Brothers)։ Նրանք կատարեցին 3 երգ, այդ թվում Larks խմբի հիթ դարձած «Doin The Jerk» երգը:
Նա այն եզակի երգիչներից է ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Նա գրանցել է 13 ռեկորդ Գինեսի ռեկորդնորի գրքում, դրանց թվում էր «բոլոր ժամանակների ամենաջողակ երգիչ»։ Ինչպես նաև 15 Գրեմի, 26 American Music Awards, 12 World Music Awards և ավելի քան 780 միլիոն վաճառված ալբոմ։ Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների իր բարեգործությունների համար։ Մայքլը ճանաչվել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի» լավագույն երգիչ։ Ջեքսոնի անունը 2002 թվականին գրանցվել է «Songwriters Hall» փառքի սրահում։
Մայքլ Ջեքսոնը մահացավ հունիսի 25-ին 2009 թ. 21։26 UTC (տեղական ժամով, Երևանում առավոտյան ժամը 2։26 էր), դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ուշագնաց եղավ իր վարձակալած տանը։