ՀԱՐՑ. Քույրս ունի 3-րդ կարգի հաշմանդամություն, աշխատում է որպես դերձակ: Խնդրում եմ` ասեք` նա` որպես հաշմանդամություն ունեցող աշխատող, ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել:
Անահիտ Եղիազարյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Եղիազարյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի` Հաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով, բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (141 հոդված): Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն /144 հոդված/:
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների համար uահմանվում է աշխատաժամերի կրճատված տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի:
Աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի uահմանվում: Աշխատողների թվի կամ հաuտիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավաuար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն oգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:
«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» Ունիսոն հկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ իրենց աշխատանքային պարտականությունները հաջողությամբ և բարեխղճորեն կատարող բանվորներին եւ ծառայողներին առաջին հերթին են առավելություններ ու արտոնություններ տրվում սոցիալ-կուլտուրական եւ բնակարանակենցաղային սպասարկման ասպարեզում: Ի դեպ, արգելվում է պահումներ կատարել արձակման նպաստից, փոխհատուցումային եւ այլ վճարումներից, որոնց վրա օրենսդրության համաձայն բռնագանձումներ չեն տարածվում: