ՖՈՏՈ. Դիմակ` փայլուն և փափուկ վարսեր ունենալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջ և փայլուն վարսեր ունենալը շատ կանանց երազանքն է: Մոլորություն է կարծելը, թե դրանց վիճակը կախված է միայն գեներից, և պետք չէ քայլեր անել: Կարելի է լավացնել նույնիսկ ամենանուրբ և կոտրվող վարսերի որակը:

Դրանում կարող է օգնել ժելատինը և սովարական հավկիթը: Դեղնուցը սնուցում և աոմրացնում է վարսերը: Այ անփոխարինելի է լոքոնների համար, որոնք ենթակա են չորության:

A, E, D և B խմբի վիտամինները սնուցում են վարսերի արմատները, ամինաթթուներն արագացնում են աճի տեմպերը:

Դեղնուց խորհուրդ է տրվում օգտագործել այն դեօպքում, երբ ունեք յուղոտ վարսեր, սպիտակուցը ևս օգտակար է, իսկ ժելատին  այլ էֆեկտ է տալիս:

Դիմակ ժելատինից

Բաղադրամասեր`

1 ճաշի գդալ ժելատին,

1 ձու,

3 ճաշի գդալ բալզամ

Պատրաստումն ու կիրառումը

Ժելատինը լցրեք 3 ճաշի գդալ ջրի հետ, թողեք 10 րոպե, ապա տաքացրեք:

Խառնեք այն ձվի և բալզամի հետ, որը սովորաբար օգտագործում եք

Հավասար քսեք խառնուրդը մազերի երկարությամբ: Վարսերը փաթաթեք և պահեք 40 րոպե:  Այդքան րոպե հետո մազերը վացեք ջրով:

Արդյունքը տեսանելի կլինի արդեն մեկ անգամ օգտագործելուց հետո: Ամրացնելու համար օգտագործեք այն  երկու շաբաթը մեկ անգամ: Եթե չոր մազեր ունեք, օգտագործեք դեղնուցը, եթե յուղոտ մազեր` սպիտակուցը:




Լրահոս