Ռոբերտ Քոչարյանին կառավարությունը ևս 5 տարով գրասենյակ կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում տեղադրված է մի փոփոխություն, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 576-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 766-Ա որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, ինչպես նաև 3-րդ կետի 2-րդ ենթակետում «10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «15 տարի ժամկետով» բառերով»:

Որպես հիմնավորում նշված է.  «Հայաստանի Հարապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման հիմքով Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը 2008 թվականի օգոստոսի 14-ից զբաղեցնում է Երևան քաղաքի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 374.1 քառ.մետր մակերեսով տարածքը և շահագործում է անհատույց օգտագործման իրավունքով հատկացված գրասենյակային գույքը, սակայն սույն թվականի օգոստոսի 13-ին լրանում է կնքված պայմանագրերի գործողության ժամկետները»:




Լրահոս