Հուլիսի 2-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 2-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամլո ասուլիս «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին կառավարության նոր նախագիծ. քաղաքացիական հասարակության առաջարկներն ու մտահոգությունները» թեմայով։

Բանախոսներն են`

Հերիքնազ Տիգրանյան, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու

Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

***

2018թ. ամառային զորակոչը ընթացքը և իրականացվող աշխատանքները, զորակոչային
գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը տեղում
ստուգելու նպատակով հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան կայցելի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ,
գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Ժամը 14.00-ին ՊՆ կենտրոնական հավաքակայանում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը կհանդիպի
լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:




Լրահոս