ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքական ուժերը պետք է նպատակ դնեն 50+1-ի, այլ ոչ թե 4 տոկոսի․ Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի համար ավելի կարևոր է այն, թե ինչի պայքար ենք մենք ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այլ ոչ թե որքան է դառնալու խորհրդարան անցնելու շեմը։ ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե պետք է ունենալ ազնիվ պայքար և արդյունք, որ ընդունենք՝ ապագա 5 տարին զարգանալու ենք։

«Ես ցանկանում եմ տեսնել հզոր կուսակցություններ և գիտական մոտեցմամբ՝ այո, եթե շեմը իջնում է, բազմազան է լինում։ Բայց կարող է հասնենք ընտրական փուլի, և մասնակցի միայն 7 միավոր։ Պետք է մտածենք իրական արդյունքի մասին։ Պետք է նպատակ դնեն 50+1-ի, այլ ոչ թե 4 տոկոսի։», – նշեց նա։

Մանրամասները՝ ArmLur.am-ի  տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս