Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու Ավան վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետեւանքով, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Երեւանի Ավան վարչական շրջանի` Ավան-Առինջ 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Բաբաջանյան փողոցի, Աճառյան փողոցի եւ 1-ին, 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս