Չորս պատգամավոր թաքցրել են իրենց ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասով վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ է հարուցվել: Դրանց արդյունքում կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 15 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 17 որոշում. իսկ 34 գործերի քննությունը կիրականացվի հուլիս ամսին:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 66 վարույթները որ ոլորտների բարձրաստիճան պաշտոնատար անձանց են վերաբերում: Մասնավորապես վարույթ է հարուցվել ԱԺ չորս պատգամավորի դեմ: Բացի այդ` 26 վարույթ վերաբերում է քննիչներին, 15-ը` հարկային եւ մաքսային ծառայողի, 4-ական դեպքեր վերաբերում են ոստիկանության ծառայողի, քաղաքացիական ծառայողի, դատախազի եւ ԴԱՀԿ ծառայողի, 3 դեպք քրեակատարողական ծառայողի, 2-ն էլ այլ պաշտոն զբաղեցնող անձի: Ըստ էթիկայի հանձնաժողովի` այս մարդիկ միտումնարով կամ անզգույշ կերպով իրենց հայտարարագրերը թերի են ներկայացրել:

Թե ովքեր են հայտարարագիրը թերի ներկայացրած, ըստ այդմ` ունեցվածքը թաքցրած չորս պատգամավորները, Էթիկայի հանձնաժողովը չի մանրամասնել: Հավելենք, որ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:




Լրահոս