![](https://armlur.am/wp-content/uploads/2018/07/jose_mourinho_1405255.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուի՝ Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխությունը դրական ազդեցություն կունենա Իտալիայի առաջնության վրա.
«Ռոնալդուի տեղափոխությունը ֆանտաստիկ իրադարձություն է Իտալիայի առաջնության համար: Այժմ թուրինյան թիմն ավելի հեշտությամբ կհաստատի իր գերիշխանությունն Իտալիայի առաջնությունում:Միևնույն ժամանակ այս տրանսֆերը կարող է դառնալ հավելյալ մոտիվացիա «Յուվենտուսի» մրցակիցների համար: Այն կդառնա ազդակ իտալական թոփ ակումբների զարգացման համար»,- Մոուրինյուի խոսքը փոխանցում է «Football Italia»-ն: