Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: