Դատարանը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կանավորումը, իսկ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել թույլատրելի: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած դատական նիստում բավարարվեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Այս մասին հուլիսի 28-ին լրագրողներին հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչվել է թույլատրելի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Պողոսյանը: