Սոչիում երկհարկանի տանը բռնկված հրդեհի զոհ է դարձել 8 մարդ, ըստ ռուսական լրատվամիջոցների` զոհերի մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են:
«Հրդեհը բռնկվել է ժամանակավոր կացարանում, որտեղ զուգահեռ շինարարություն էր ընթանում»,- «Նովոստի» լրատվական գործակալությանը փոխանցել է Ադլերի քննչական կոմիտեի ղեկավար Եվգենի Կլեպիկովը` հավելելով՝ զոհերի մեծ մասը տանտիրոջը հյուր էր եկել Հայաստանից:
Ավելի վաղ Սոչիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ զոհերը եղել են վարձու աշխատողներ, հիմնականում՝ ԱՊՀ երկրներից:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: