Այս դիմակը կարող եք կիրառել ամսվա մեջ 2-3 անգամ, արդյունքում մաշկը հարթ, սպիտակ և թարմ տեսք կունենա։
Ձեզ անհրաժեշտ է`
2 հատ տարա
մկրատ
ձու (շատ փոքր չափի)
պատառաքաղ
անձեռոցիկներ
Պատրաստման եղանակը.
1. Առանձնացրեք ձվի դեղնուցը սպիտակուցից։
2. Առանձին տարաների մեջ 2-ն էլ լավ հարեք։
3. Լավ մաքրեք դեմքը։
4. Լավ հարած սպիտակուցը քսեք դեմքին, վրայից ծածկեք անձեռոցիկներով և հենց անձեռոցիկի վրա քսեք դեղնուցը։
5.Սպասեք 20-30 րոպե, մինչև անձեռոցիկը և դրա վրայի դեղնուցը չորանան։
6.Պոկեք անձեռոցիկը դեմքից և լվացվեք գոլ ջրով։
7.Ապա դեմքին քսեք հարած սպիտակուցի մյուս մասը։
8.Մի քիչ սպասեք և լվացեք։