Հետաքրքիր վերադասավորումներ խոշոր հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկի առաջին տասնյակում գտնվող բոլոր ընկերություններն այս տարվա առաջին կիսամյակում, առաջին եռամսյակի համեմատ, զգալի ավելացրել են հարկային վճարումները: Առաջին տեղում  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը պետական բյուջե վճարել է 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամի հարկ ու տուրք:

Իսկ ահա անցած տարվա առաջին կիսամյակում վճարած հարկերը կազմել են 9 մլրդ 751 մլն 468 հազար դրամ: Այս ընկերությանը հաջորդել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը զբաղեցնում է հարկատուների ցանկի 2-րդ հորիզոնականը` վճարելով 20 մլրդ 736 մլն 254 հազար դրամ: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այս տարի մոտ 4.5 մլրդ դրամով նվազեցրել է հարկային վճարումները»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս