Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր Վերաքննիչ դատարան են ներկայացնում երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ Նրանք հույս ունենք, որ մեկ շաբաթվա ընթացքում Վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը երեք օր առաջ կայացրեց Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը: Հավելենք նաև, որ 2008 թվականի մարտի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ են մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: