ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաք Երեւանում

Այս երիտասարդի շապիկի վրայի «կա խնդիր, կա լուծում» կարգախոսը բավականին լավատեսական է: Իհարկե ոմանք հավատում եւ ոգեշնչվում են, ոմանք` ոչ: Հավանաբար շապիկը կրողն էլ հենց այդ հավատով է մոտենում գրությանը:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` օրենքով սահմանված կարգով, անձն իրավունք ունի՞ գույքահարկը մաս-մաս վճարելու, թե՞ ոչ:

Վիկտորիա Մանուկյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` բացառությամբ հետեւյալ դեպքի, երբ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

 

 

 

ՀԱՐՑ. Քույրս գտնվում է ՌԴ-ում, սակայն ունի ՀՀ քաղաքացիություն, պարզապես որոշ ժամանակով այնտեղ է բնակվում: Շուտով լրանում է կենսաթոշակի անցնելու տարիքը: Խնդրում եմ` ասեք` ի՞նչ անի, ո՞ւր դիմի:

Մարինա Իսահակյան (68 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կենսաթոշակ նշանակող մարմին: Այսպես, տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`
1) դիմումը. 2) անձը հաստատող փաստաթուղթը. 3) հանրային ծառայությունների համարանիշը. 4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ). 5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների. 6) լուuանկար:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:




Լրահոս