Պարզ լիճ տանող ճանապարհն անմխիթար վիճակում է, նախարարությունն էլ՝ ուղտի ականջում քնած. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է Պարզ լիճ տանող ճանապարհի անմխիթար վիճակին: Դեռ 2006թ. Պարզ լիճը եւ հարակից տարածքները «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից 25 տարի ժամկետով վարձակալել է «Օպելլա» ընկերությունը:

«Օպելլա»-ի տնօրեն Վաչիկ Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում հայտարարեց, որ իրենք ճանապարհը վերանորոգելու խնդրանքով դիմել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, որտեղից պատասխանել են, որ Դիլիջան-Իջեւան մայրուղուց դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները հնարավորության սահմաններում կընդգրկվեն ճանապարհաշինարարական ծրագրում: Սակայն մինչ օրս այդ ուղղությամբ ոչ մի միջոցառում չի իրականացվել, իսկ նշված ճանապարհը մնացել է նույն անմխիթար վիճակում:

Մինչդեռ «Օպելլա» ընկերության ղեկավարի խոսքերով` իրենք պատրաստ են նշված ճանապարհի հիմնանորոգումից հետո շահագործման ծախսերն իրենց վրա վերցնել այն բարեկարգ վիճակում պահելու համար: Բայց չնայած սրան` նախարարությունը ուղտի ականջում քնած է»:

Ամբողջականհոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս