ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի կնոջ հիմնադրամը «Լույս»-ի հետքերով․ 18 հոգի կրթաթոշակ կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ «Լույս» հիմնադրամը մայիսի 10-ին հայտարարել էր իր գործունեության դադարեցման մասին: Այդ ժամանակ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտարարություն էր տարածել և նշել, որ «Լույսի» աշխատակազմին և իրեն ծանուցում է ներկայացվել աշխատանքի դադարեցման մասին։ Սակայն հիմնադրամը շարունակելու է տրամադրել կրթաթոշակներ արդեն իրենց շահառու հանդիսացող ուսանողներին։ Սակայն այս տարի հիմնադրամին դիմածները, ովքեր պետք է առաջիկն կուրս ընդունվեն, կանգնել էին խնդրի առջև։

Եվ «Լույս» հիմնադրամի շահառուներից 18 հոգու «Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է ապահովել կրթաթոշակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ընդ որում, կրթաթոշակը վերաբերում է միայն ուսման առաջին տարվան։ Նրա խոսքով՝ «Իմ քայլը հիմնադրամին դիմել են «Լույս» հիմնադրամի 11 շահառուներ, իսկ մնացած ուսանողներին գտել է «Իմ քայլը» հիմնադրամը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս