Գեղարքունիքում վթարի հետեւանքով 35-ամյա վարորդը մահացել է. մանկահասակ երեխաներ են տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում այսօր՝ օգոստոսի 10-ին, տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 35-ամյա վարորդը մահացել է:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդը՝ Մ. Թ., ծնված 1983թ․) եւ «ՎԱԶ-2107» (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1994թ․) մակնիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ Մ. Մ.-ը (ծնված 1958թ․), Ս. Ջ.-ը (ծնված 1992թ․) Գ. (ծնված 2017թ․) եւ Ն. (ծնված 2016թ․) Թ.-երը հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ Մ․ Թ.-ը մահացել է։

Բժիշկները Մ․ Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները Վ․ Մ.-ին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։ Վ․ Մ.-ը հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։




Լրահոս