Ստվերից դուրս. փոփոխություններ Հարկային օրենսգրքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ գինու արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պետք է գործեն նաեւ որպես շրջանառության հարկ վճարող՝ միաժամանակ համարվելով ակցիզային հարկ վճարող: Այդպիսի փոփոխություն է կատարվելու ՀՀ հարկային օրենսգրքում: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը որպես նախագծի ընդունման արդյունք ակնկալում է զարգացման պոտենցիալ ունեցող փոքր գինի արտադրողների համար ստեղծել օրինական դաշտում գործելու հնարավորություն, բարձրացնել ոլորտի թափանցիկությունը եւ ապահովել առավել հավասար մրցակցային պայմաններ: Որպես հիմնավորում նշվում է, որ գինու արտադրությամբ զբաղվող գերփոքր եւ փոքր տնտեսավարողներն ունենալով կայուն արտադրություն եւ սպառման շուկա` նախընտրում են գործել հարկային դաշտից դուրս:

Օրինակ` 2018թ. փետրվարին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Վայոց ձորի մարզում գործող ընկերություններն արտադրում են տարեկան մոտ 920 հազար լիտր գինի: Միաժամանակ նույն մարզում տնայնագործ-գինեգործների կողմից արտադրվում եւ իրացվում է շուրջ 450-500 հազար լիտր գինի: Այսինքն` գինու արտադրության մի զգալի մասն արտադրվում եւ շրջանառվում է՝ շրջանցելով հարկային օրենսդրությունը: Միայն թե, նկատենք, չի բացառվում` այս նախագծի արդյունքում տնտեսվարողները բարձրացնեն իրենց արտադրանքի գինը, եթե զգան, որ հարկային բեռը խստացվում է:




Լրահոս