«Յուվենտուսը» հրաժարվել է պաշտպան Ալեքս Սանդրոյին վաճառել ՊՍԺ-ին:
Թուրինյան ակումբի ղեկավարությունը բանակցոթյուններ չի սկսել բրազիլացի ֆուտբոլիստի` փարիզյան ակումբ հնարավոր տեղափոխության շուրջ, որը ֆուտբոլիստի համար պատրաստ է եղել 60 մլն եվրո վճարել;
Ավելին, «Յուվենտուսը» մտադիր է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել 27-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ` պայմանագրի երկարաձգման շուրջ:
Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականը:
Թուրինցիները մտադիր են նոր պայմանագրեր առաջարկել նաև պաշտպան Դանիելե Ռուգանիին և կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին: