Ազատվել կնճիռներից` առանց մեծ գումար և ժամանակ վատնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կնճիռները կնոջ ծերացման, մաշկի չորության եւ խնամված չլինելու հիմնական նշաններն են, ուստի յուրաքանչյուր կին պետք է հնարավորինս երկար պահի իր գրավչությունը: Տան պայմաններում կնճիռների դեմ պայքարելու ինչպիսի միջոցներ կան: Հարց, որ յուրաքանչյու կին տալի է ինքն իրեն: Նման կանայք, որոնք ցանկանում են ոչ միայն հոգով, այլեւ արտաքնապես ավելի երիտասարդ տեսք ունենալ, պետք է հետեւեն մի քանի մեթոդների՝ քսուքներ, մերսում եւ ճիշտ սննդակարգ:

Բնավ պարտադիր չէ գեղեցիկ եւ խնամված արտաքին ունենալու համար ձեռք բերել թանկարժեք կոսմետիկ միջոցներ: Անհրաժեշտ է ամեն երեկո համապատասխան հատվածները մերսել: Բայց մինչ այդ` նախ հիշեք մարմնի ջրի հաշվեկշիռը պահելու մասին: Կնճիռների դեմ մերսման համար ամենալավ յուղերը համարվում են կոկոսինը եւ նուշինը: Եթե ձեզ անհանգստացնում են աչքերի շուրջն առկա կնճիռները, ապա քնելուց առաջ մերսեք նաեւ գերչակի յուղով: Բացի մերսումից` պետք է նաեւ դիմակներ դնել: Արդյունավետ է մեղրով, նուշի յուղով եւ վարդի յուղով դիմակը, որը պետք է դեմքին պահել 30 րոպե եւ լվանալ տաք ջրով:




Լրահոս