Ոտքի եղունգի սունկը բուժելու տնային եղանակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոտքի եղունգների սունկն առաջանում է տարբեր պատճառներով: Որոշ դեպքերում դա կարող է տեղի ունենալ մութ ու տաք վայրում խոնավության պայմաններում: Կոշիկները հենց այդ մութ վայրն են, քանի որ մեծամասամբ ոտքերը կոշիկի մեջ են լինում, որտեղ նաև տաք է:

Եղունգների սունկը կարող է արտահայտվել դեղին, սպիտակ կամ սև բծերով, որոնք հուշում են սնկի առաջացման մասին: Healthy Food Team պարբերականը եղունգների սնկից տնային պայմաններում ձերբազատվելու տարբերակներ է առաջարկել:

Քացախով և սոդայով
Անհրաժեշտ է 5 թեյի գդալ կերակրի սոդա, մեկ բաժակ քացախ, ջուր:
Ջրով լի մեծ տարայի մեջ լցրեք քացախը, 10 րոպե ոտքերը դրեք այդ ջրի մեջ, ապա չորացրեք, ջրին սոդա ավելացրեք և կրկին ոտքերը 10 րոպեով դրեք ջրի մեջ: Քացախը սպանում է սունկը, իսկ սոդան նպաստում առողջ եղունգի աճին:

Կոկոսի յուղով

Սա կիրառվում է եղունգների սնկային վարակների ժամանակ: Կոկոսի յուղը պետք է օրական երկու անգամ քսել եղունգներին: Այս եղանակն օգնում է վերացնել սունկն ու կանխում դրա կրկնությունը: Ինչպես նաև կոկոսի յուղը փափկեցնում է ձեռքերն ու ոտքերը:




Լրահոս