Ինչու ժամանակին Նիկոլ Փաշինյանին քննադատած ակտիվիստը որոշեց միանալ նոր իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ակտիվիստ Արամ Մանուկյանը, ով տեղ է գտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակում:

-Արա′մ, կապված ՔՊ-ին անդամակցելու հետ, եթե ճիշտ կլինի արդեն այդպես ասել, այսօր ընդգրկվել եք ավագանու ցուցակում, սակայն նախկինում հաճախ էիք քննադատում ընդդիմությանը, Փաշինյանին, հիա, փաստորեն, կիսո՞ւմ եք արդեն իշխանության տեսակետները:

-Դուք ճիշտ եք, ես ընդգրկված եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Երևանի ավագանու ցուցակում: Նախքան հեղափոխությունը այո ես քննադատել եմ Ելք դաշինքին, Պարոն Փաշինյանին և շատ շատերին: Քննադատել ու քարկոծել եմ նաև այն ժամանակվա ոչ լեգիտիմ իշխանություններին:
-Կարելի է ենթադրել, որ հեղափոխությունը փոխեց ձեր կարծիքը: Ինչի՞ց դրդված դարձաք համախոհը մի մարդու, ում քննադատում էիք:
-Բնականաբար, հեղափոխությունից հետո մենք ունեցանք ժողովրդի մեծամասնության կողմից քվե ստացած վարչապետ, իսկ այդ մեծամասնության մի մասնիկն էլ ես եմ:
Այսինքն` քայլելուց հետո հասկացաք, նկատի ունեմ վարչապետի` գյումրիից սկսված քայլերթը: Այս նախաձեռնությունից առաջ մեծ սպասելիքներ չունեի՞ք:
-Դուք շատ տեղեկացված չեք, դրա համար ես ձեզ կասեմ` նախքան նախաձեռնության` Գյումրիից քայլերթ սկսելը, նախաձեռնվել էր հանրային հանդիպում պարոն Փաշինյանի ու քաղաքացիական ակտիվիստների հետ, որից հետո շատերս մեր աջակցությունն ենք հայտնել ու մասնակցել ենք այդ ամեն ինչին` մինչև հաղթական ավարտը:
 
-«Facebook» սոցիալական ցանցում նոր պրոֆայլ բացելու պատճառն ու նպատակը ո՞րն է: Քաղաքական նոր էջ բացելո՞ւ հետ է կապված:
-Դա ոչ մի բանի հետ կապ չունի, ուղղակի նոր պրոֆայլ ունենալու ցանկություն առաջացավ:




Լրահոս