ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Նիկոլ Փաշինյանը չլսեց ԱԱԾ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին հայտարարել էր, որ իր քայլերթը սկսելու է Էրեբունի վարչական շրջանից, որտեղից ապրիլի 22-ին նրան ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ն հորդորել է վարչապետի քայլերթը չսկսել Էրեբունի վարչական շրջանից, քանի որ այդպես դժվար կլինի ապահովել նրա անվտանգությունը, քանի որ ԱԱԾ-ն չունի այդ աստիճան ներուժ: Սակայն անվտանգության աշխատակիցների հորդորներին Փաշինյանն ուշադրություն չի դարձրել եւ քայլերթը սկսել է Էրեբունի վարչական շրջանից:

Մինչ այդ նկատենք, որ Փաշինյանն այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում իր անվտանգությանը, հաճախ է մարդկանց հետ հանդիպումներում թիկնապահների համար անակնկալ փոխում ուղղությունը, մտնում մարդկանց մեջ շփվելու: Այս ամենը հիանալի է, բայց հաշվի առնելով արատավոր երեւույթների դեմ նրա իշխանության պայքարը` պարզ է, որ շատերը (զենքի ու «զորքի» տիրապետող) հիմա Փաշինյանի դեմ «ատամ ունեն», ըստ այդմ՝ չէր խանգարի ավելորդ զգուշությունը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս